Կառավարությունը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ է փնտրում․ պահանջներ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն այսօր գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ երեկ պաշտոնանկություններ եղան. աշխատանքից ազատվել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը եւ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանն իր այս որոշմամբ հերթական անգամ անակնկալի է բերել իր թիմակիցներին, անգամ ՝ պաշտոնանկ արված մարզպետն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նախապես չեն իմացել Փաշինյանի մտադրության մասին: Ու հիմա նրանք փնտրտուքների մեջ են։ 

Քիչ աաջ Կառավարությունը հայտարարություն տարածեց․

«Քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի (Քաղաքաշինության կոմիտեի) ղեկավարի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմը հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում։

Պահանջվում է պատշաճ կրթություն, ծրագրերի կառավարման, ղեկավարման, վերահսկողության կամ համակարգման փորձ և հմտություններ։
Ինքնակենսագրությունը և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ մինչև 2024 թվականի հունվարի 9-ը ներառյալ։
Հարցազրույցներից հետո երեք թեկնածուի տվյալները կներկայացվեն վարչապետին՝ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար»։




Լրահոս