Արցախցիները մտահոգված են․ արդյոք կշարունակեն ստանալ սոցիալական աջակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով արցախահայերի ՀՀ տեղափոխվելուց հետո, նրանք ովքեր բնակարաններ չունեին Հայաստանում, տեղավորվել էին կացարաններում կամ բնակարան էին վարձել։ Հոկտեմբերին որոշվեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։

Արցախցիները մտավախություն ունեն, որ մի քանի ամսից բնակվարձերի փոխհատուցում կարող է չտրամադրվի, ինչի արդյուքնում նրանք կկանգնեն լուրջ խնդիրների առաջ։ Բնակարանային ապահովման ծրագրերի վերաբերյալ խոսակցությունները շատ են, կոնկրետ տեղեկություններ՝ չկան։

ArmLur-am-ը փորձել է պարզել, քննարկվու՞մ են արդյոք նախագծեր՝ կապված արցախցիների բնակարանային ապահովման հետ և դրանց բացակայության դեպքում, արդյո՞ք Կառավարությունը պատրաստվում է երկարաձգել սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը։

ArmLur․am-ը փորձել է կապ հաստատել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ, ով պատրաստակումություն է հայտնել օրվա ընթացքում պատասխանել վերը նշված հարցերին։ Մի քանի ժամ անց մենք նորից փորձեցինք կապ հաստատել Արմեն Խաչատրյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։
Այնուհետև փորձեցինք հարցերի պատասխանները ստանալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանից.

Հայկ Ավանեսյան




Լրահոս