Հունվարի 3-ին Լոռու մարզ կատարած շրջայցից հետո Նիկոլ Փաշինյանը զբաղեցրած պաշտոններից ազատել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին։
Նիկոլ Փաշինյանը Լոռիում 6 համայնք էր այցելել, որտեղ կառավարությունը դպրոցներ, մարզադահլիճներ ու բժշկական կենտրոն է կառուցում։ Շրջել է, դժգոհություն հայտնել, այնուհետև պաշտոնյաներին ազատել աշխատանքից։
ArmLur.am-ը շրջել է Երևանի փողոցներում, հետաքրքրվելով քաղաքացիներից՝ թե ում են ցանկանում հաջորդը տեսնել պաշտոնից ազատված։
Հայկ Ավանեսյան, Հովսեփ Հովսեփյան