
«Մարդը պետք է աշխատի` դա կլինի քրտնաջան, թե ինչպես, բայց պետք է մարդն աշխատի»:
Քրտնաջան աշխատելը սեզոնային ուղղվածություն ունի: Ձմռանն, իհարկե, նույնպես կարելի է շատ աշխատել, բայց եղանակային պայմաններից ելնելով` այդ աշխատանքը քրտնաջան չես համարի: Եւ հետո, մեր հայրենակիցներն, անշուշտ, ձգտում են լավ ու շատ աշխատել, բայց երբ վերջնականապես են համոզվում, որ հայրենիքում իրենք անելիք չունեն, «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհն են բռնում: Այնպես որ, աշխատելը կաշխատեն, բայց թե որտեղ եւ ում համար, դրա գնահատականը Ա.Հերոյանը հաստատ չի կարող տալ: Ու նման քրտնաջան հորդորներ ուղղելուց առաջ կարծում ենք, որ նախ պետք է մտածել, թե ինչու մարդիկ չեն կարողանում իրացնել աշխատանքի իրենց իրավունքը: