Ոսկու շուկայի տնօրենը պահանջել է վճարել տաղավարների ավելացած վարձերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Armlur.am-ը տեղեկացրել էր, որ Երևանի ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ոսկերիչներից և թանկարժեք քարի արտադրամասերի տնօրեններից պահանջել է վճարել տաղավարների ավելացած վարձերը:

Շուկայի տնօրենն իր այս քայլը պատճառաբանել էր, թե թանկացումներն անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի ենթակայան կառուցելու համար: Սակայն ոսկերիչները նրա խոսքերին չէին հավատում: Երեկ Armlur.am-ը պարզեց, որ շուկայի տնօրենը ոսկերիչներին «համոզելու» համար բաժանել է այն պայմանագրի պատճեները, որտեղ գրված է, որ ինքը ենթակայան է կառուցում: Սակայն ոսկերիչները կրկին անգամ նրան չեն հավատում, ինչի համար էլ Վ. Աբրահամյանը տաղավարների վարձերի բարձրացումը հետաձգել է մինչև ապրիլ-մայիս ամիսներ:

Զայրացած ոսկերիչները Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեցին, որ շուկայի տնօրինության հետ կնքված պայմանագրում նման կետ չկա, որտեղ նշված լինի, թե իրենք այս առումով պարտավորություններ ունեն: Հակառակը ` շուկայի տնօրինությունն է պարտավորվում իր աշխատակիցների համար ստեղծել բարվոք պայմաններ:




Լրահոս