Քնի միջազգային օրն է. փաստեր քնի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քնի տևողությունը կախված է տարիքից: Նորածինները քնում են 16 ժամ,   3-12 տարեկանները 10 ժամ, 13-18 ` 10 ժամ,19-55 ` 8 ժամ, իսկ 55-ից ավելին `  6 ժամ:

Քնի ժամանակ ուղեղը վերալիցքավորվում է, օրգանիզմի հյուսվածքները վերականգնվում են, մարմինը կարևոր հորմոններ է ստանում:

Երազներում մենք տեսնում ենք մեզ նախկինում հանդիպած մարդկանց դեմքերը ` անկախ այն հանգամանքից, մենք նրանց հիշում ենք, թե ոչ:

Տղամարդիկ երազների ժամանակ հիմնականում տեսնում են օտար տղամարդկանց: Կանայք երազում հավասար անգամ են տեսնում թե’ տղամարդկանց, թե’ կանանց:

Պարասոմնիան դա քնի խանգարումն է, որի ժամանակ մարդիկ անբացատրելի շարժումներ են անում. այն կարող է նաև լուսնոտության պատճառ դառնալ:

Մարդկանց 12%-ը տեսնում են միայն սև ու սպիտակ երազներ: Նախկինում այդպիսի մարդկանց թիվն ավելի շատ էր, բայց գունավոր հեռուստացույցների հայտնագործումից հետո նրանց թիվը կրճատվեց:

Քունը դա բնական երևույթ է:Այն մարդիկ, ովքեր քնի խանգարում ունեն, ծանր հոգեկան հիվանդություների հակում ունեն:

Յուրաքանչյուր չորրորդ ամուսնական զույգն առանձին է քնում:

Բրիտանացի զինվորներն առաջինն էին, ովքեր մշակել էին 36 ժամ չքնելու մեթոդը:  Նրանք հատուկ ակնոցներ էին կրում, որոնք կարգավորում էին ընկալվող լույսի պայծառությունը:

Ամենաքնկոտ կենդանիներն են կոալան `օրեկան 22 ժամ, չղջիկը ` 19 ժամ, մողեսը ` 18 ժամ, իսկ ամենաքիչն են քնում ընձուղտը ` օրեկան 1.9 ժամ, ասիական փիղը ` 3.1 ժամ, վայրի այծը ` 3 ժամ:

Երբ դելֆինը քնած է `  նրա ուղեղի միայն մի կեսն է անջատված: Մյուսն այդ ժամանակ պատասխանատու է շնչառության համար:

Առանց սննդի մարդ կարող է ապրել երկու շաբաթ, իսկ առանց քնի մարդը կմահանա մոտ 10 օրից:

Կույր մարդիկ նույնպես կարող են գունավոր երազներ տեսնել: Կույրերի մոտ երազների ժամանակ ստեղծվող պատկերներն առաջանում են մյուս զգայարանների միջոցով:

Արթնանալուց 5 րոպե անց մարդը մոռանում է իր երազի 50%-ը:




Լրահոս