Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հանդիպել է դիրքապահների հետ:
«Խոհունությունը, պարկեշտությունը, հրամանի ենթարկվելու ներքին պատրաստվածությունը առաքինություններն են հայ զինվորի, սիրում եմ իրենց, շատ սիրում եմ»,- մինչ դիրքեր հասնելը զրույցում ասել է Մանսուրյանը:
Արդեն դիրքերում կոմպոզիտորը դժվարացել է խոսել զգացողությունների մասին:
«Միայն ապրում եմ դեռ էս վիճակը, գիտեմ, որ պաշտպանված եմ: Դաշնամուրս բերեի, մնայի այստեղ մի քանի ամիս: Սա երկրի ամենազգայուն հատվածն է, ցավոտ զգացողությունները բոլորիս է ստիպել ավելի քան սթափ լինել»,- հուզվել է Տիգրան Մանսուրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: