Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։
Առաջատարի դիրքը պահպանել է աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2835)։ Աշխարհի նորընծա չեմպիոն, չինացի Դին Լիժենը չորրորդ տեղում է։ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 26-րդ տեղում է:
100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ. Հայկ Մարտիրոսյանը 2678 վարկանիշով 55-րդն է, Գաբրիել Սարգսյանը (2672) 61-րդն է, Սամվել Տեր-Սահակյանը (2649) 94-րդն է, իսկ Կարեն Գրիգորյանը (2643) 99-րդն է։
Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը (2396) 55-րդն է, Լիլիթ Մկրտչյանը (2378)՝ 74-րդը, իսկ Աննա Սարգսյանը (2377)՝ 75-րդը։