Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Նիդերլանդներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 10-13-ը կգործուղվի Նիդերլանդներ:

Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Կառավարությունից:

Պատվիրակության կազմում կլինեն նաեւ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Արամ Արամյանը և միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանը:

Պատվիրակությունը Նիդերլանդներում կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանի կողմից համակարգվող միջպետական արբիտրաժային վեճի շրջանակներում առաջին ընթացակարգային լսումներին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս