Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 6-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ նշելով, որ փակ հանդիպումը տեղի է ունեցել «Վահդեթթին» պալատում:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը և Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆրի Ֆլեյքը:

Ավելի վաղ` Բլինքենի հետ հանդիպել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Կողմերը քննարկել էին Գազայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։




Լրահոս