ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարդիկ, որ այսօր անվճար ծննդաբերում են, հիշե՛ք, թե ում շնորհիվ է եղել»:

Արթուր Բաղդասարյան «Ա1+»

Ինչպես երեւում է, նախընտրական շրջանը քաղաքական դաշտում վաղուց սկսվել է: Եւ հայրենի քաղաքական գործիչներն այնքան են տարվել իրենց գովաբանելով, որ պարզապես բառերին ուշադրություն չեն էլ դարձնում: Հուսանք, որ նախկին լրագրող, ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով նաեւ երկրի անվտանգության խորհրդի քարտուղարն է, մարդուն կարողանում է դասակարգել եւ, օրինակ, մարդուն տարբերում է քաղաքացուց: Ու եթե այդպես է, ապա հաստատ գիտի նաեւ, որ ոչ թե մարդիկ, այլ կանայք են ծննդաբերում: Թեկուզ անվճար, բայց միայն կանայք եմ նման շնորհով օժտված: Այնպես որ, հռետորներն ավելի ուշադիր պետք է լինեն իրենց խոսքերին:




Լրահոս