ԻՀՊԿ-ի ռազմածովային նավատորմը համալրվել է նոր նավերով և ռազմական տեխնիկայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հարձակողական և պաշտպանական կարողությունները բարձրացնելու նպատակով նավատորմի կազմում ընդգրկել են մեկ հածանավ, 7 տեսակի նավ և 3 զրահապատ ամենագնաց։

Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է ռազմածովային տերության ձևավորման, զարգացման և տարածման նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերի մասին:

Հրամանատարի խոսքով ՝ բանակի և ԻՀՊԿ-ի ռազմածովային հզորության զարգացման համալիր ծրագիրն ընդլայնվել է ՝ հաշվի առնելով այն, որ «իրենք պատերազմելու են աշխարհի խոշորագույն ռազմածովային տերությունների դեմ»:




Լրահոս