Բրազիլիայի հավաքականը մնացել է առանց գլխավոր մարզչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ֆերնանդո Դինիզը հեռացվել է ազգային թիմից, հաղորդում է Globo Esporte-ն։

Դինիզը 2023թ․ հուլիսի 5-ին էր գլխավորել Բրազիլիայի հավաքականը։ Նա համատեղում էր ազգային թիմի եւ «Ֆլումինենսեի» գլխավոր մարզչի պաշտոնները։

49-ամյա մասնագետի ղեկավարությամբ Բրազիլիայի հավաքականը 2026թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում անցկացրել է 6 հանդիպում, տարել 2 հաղթանակ, կրել 3 պարտություն, 1 խաղ ավարտել ոչ ոքի։




Լրահոս