ԱՄՆ-ում «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման երեք անդամներից յուրաքանչյուրի ձերբակալման համար երեք միլիոն դոլար պարգևավճար են նշանակել: ԱՄՆ -ի իշխանությունները փնտրում եմ «Աշ-Շաբաբ»-ից Աբդիկադիր Մոհամմեդ Աբդիկադիրին, որը հայտնի է նաև Իկրիմ ածականով, Ջաֆարին և Նասին Կիլվեին, հաղորդում է ИТАР-ТАСС լրատվականը:
Անցած տարվա հոկտեմբերին ԱՄՆ -ի հատուկջոկատայինները հակաահաբեկչական օպերացիա իրականացրին Սոմալիում Աբդիկադիրին ձերբակալելու կամ ֆիզիկապես ոչնչացնելու համար, սակայն օպերացիան ձախողվեց: ԱՄՆ -ի քաղանվտանգության տվյալներով վերջինս սոմալիական ծագմամբ Քենիայի քաղաքացի է, ով ղեկավարում էր հինգ ահաբեկչական օպերացիա Քենիայի պառլամենտի և Նայրոբիի ՄԱԿ-ի խմբի դեմ:
Հայտնի է նաև, որ ոմն Ջաֆարը, որին նաև Ամար են անվանում, հանդիսանում է Աբդիկադիրի օգնականը. ինչ վերաբերվում է Կիլվեին, ապա ըստ ԱՄՆ -ի քաղանվտանգության խորհրդի տվյալների ` վերջինս ղեկավարում էր «Աշ-Շաբաբ»-ի Սոմալիի հյուսիսում գտնվող Պոնտլանդի ինքնավար շրջանի խմբավորումները:
«Աշ-Շաբաբ»-ը դեռ 2008-ին ԱՄՆ-ի կողմից ընդգրկվեց ահաբեկչական խմբավորումների ցանկում:
«Աշ-Շաբաբ»-ն իր վրա վերցրեց 2013 -ի սեպտեմբերի Նայրոբիի առևտրի կենտրոնի ահաբեկչական ակտի համար պատասխանատվությունը, որին զոհ գնացին 60 մարդ և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան մոտ 200-ը: