Դանիան հետաձգել է F-16 կործանիչների փոխանցումն Ուկրաինային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան կսկսի դանիական F-16 կործանիչներ ստանալ ոչ թե մոտ ապագայում, այլ 2024 թվականի երկրորդ եռամսյակում՝ շաբաթ օրը հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Berlingske թերթի տվյալները։

Գերատեսչությունը հստակեցրել է, որ առաքման ժամանակացույցը կախված է որոշակի պայմաններից, այդ թվում՝ ուկրաինացի օդաչուների՝ F-16-ով հաջող մարզումներից, Ուկրաինայում այդ ինքնաթիռների սպասարկման համար լոգիստիկայի և ենթակառուցվածքների ապահովումից:

Bloomberg-ը հիշեցնում է, որ օգոստոսին Դանիայի իշխանությունները խոստացել էին Ուկրաինային մատակարարել 19 F-16 ինքնաթիռ։ Ուկրաինացի վեց օդաչու այժմ այդ երկրում վերապատրաստվում է ժամանակակից կործանիչներ վարելու համար։ Միևնույն ժամանակ Դանիան F-16-ի փոխարեն կստանա F-35 կործանիչ-ռմբակոծիչներ:

Ուկրաինային 12-18 F-16 կործանիչ կտրամադրի նաև Նիդերլանդները:




Լրահոս