Այսօր՝ հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 2-ամյա աղջիկ է։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ ծնողները ոստիկաններին և քննիչների հայտնել են, որ աղջիկը մահացել է տանը, ժամը 14:00-ի սահմաններում, իրենց ներկայությամբ։