Թուրքիայի ռազմաօդային ուժերը շաբաթ օրը օդային գործողության ընթացքում ոչնչացրել են Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության 15 թիրախ։ Այս մասին հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Օդային օպերացիան իրականացվել է հունվարի 6-ին տեղական ժամանակով ժամը 17:30-ին Իրաքի հյուսիսում՝ Մետինա, Գարա, Հակուրք, Քանդիլ և Ասոս շրջաններում, արդյունքում ոչնչացվել է 15 թիրախ՝ ահաբեկչական կազմակերպության կողմից օգտագործվող ապաստարանների պահեստները և դրանցում գտնվող զգալի թվով գրոհայինները»,- ասվում է զեկույցում։
Թուրքիայի իշխանությունները PKK-ն անվանում են ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք։ Հանրապետության բանակը պարբերաբար գործողություններ է իրականացնում քուրդ զինյալների դեմ Իրաքի և Սիրիայի հյուսիսում և զորքերի մեծ խումբ է պահում տարածաշրջանում։