«Խաչի – Դոշ» կոչվող տարածքում 28-ամյա քաղաքացին ժայռի վրա լուսանկարվելիս վայր է ընկել և կյանքից զրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Տավուշի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ  ստացվել, որ Ենոքավան բնակավայրի «Խաչի – Դոշ» կոչվող տարածքում քաղաքացի է ընկել և հնարավոր է՝ նա մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Իջևանի թիվ 62 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկաններն ու քաղաքացիները մոտ 2 կմ մոտեցել են դեպքի վայր և հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 28-ամյա Նորայր Աղաբեկյանի դին, ապա պատգարակով, մեծ դժվարությամբ, ոլորանապտույտ ու անանցանելի ճանապարհով մոտ 2 ժամ դին տեղափոխել և մոտեցրել են դիատարին։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիետի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը։Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկույթուններով մահացածի 20-ամյա ազգականը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ Ն․ Աղաբեկյանը «Խաչի-դոշ» կոչվող տարածքում գտնվող ժայռի վրա լուսանկարվելու ընթացքում վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ հունվարի 6-ին` ժամը 17։34-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղում երեխան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։




Լրահոս