Չինաստանի իշխանությունները պատասխան պատժամիջոցներ կսահմանեն ամերիկյան հինգ ընկերությունների դեմ՝ կապված Թայվանի վարչակազմին ԱՄՆ-ի կողմից զենք մատակարարելու և չինական ձեռնարկությունների և անհատների նկատմամբ Վաշինգտոնի սահմանափակումների հետ: Այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն։
«Միացյալ Նահանգները բացահայտորեն խախտում է «մեկ Չինաստան» սկզբունքը՝ զենք վաճառելով չինական Թայվան շրջանին և տարբեր պատրվակներով ապօրինի միակողմանի պատժամիջոցներ սահմանելով չինական ձեռնարկությունների և անհատների դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։