ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը կիրակի օրը մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ բանակցություններ է վարելու Գազայի հատվածի կարգավորման և Կարմիր ծովում տիրող իրավիճակի շուրջ՝ Եմենի ապստամբների կողմից նավերի սպառնալիքների ֆոնին:
«Այցի ընթացքում Բորելը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆայսալ բին Ֆարհանի և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվիի հետ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, այցի հիմնական նպատակն է «խրախուսել դիվանագիտական ջանքերը, պայմաններ ստեղծել Իսրայելի և Պաղեստինի միջև և տարածաշրջանում արդար ու կայուն խաղաղության հասնելու համար»: