ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է մանրամասն պատրաստվել Քննիչ հանձնաժողովի զեկույցին․ աշխատանքները կերկարացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը դեռևս 2023 թ-ի դեկտեմբերի 3-ին ավարտել էր աշխատանքները։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ արդեն մեկնարկել են ամփոփիչ զեկույցի նախապատրաստական աշխատանքները:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:

Զեկույցը կարող է ունենալ բաց եւ փակ մասեր:

Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաեւ ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով. փակ մասին կարող են ծանոթանալ այն պատգամավորները, որոնք գաղտնի ռեժիմի նյութերին ծանոթանալու թույլտվություն ունեն:

ArmLur.am-ին հանձնաժողովի անդամները ավելի վաղ փոխանցել էին, որ ամփոփիչ զեկույցը մոտ երկու ամսից պատրաստ կլինի, սակայն, մեր տեղեկություններով, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «մարտական» է տրամադրված ու մտադիր է երկար ու մանրակրկիտ աշխատել զեկույցի վրա, ուստի հանձնաժողովի անդամներին ասվել է, որ զեկույցի նախապատրաստական աշխատանքները երկար կտևեն՝ ընդհուպ մինչև գարնան վերջ




Լրահոս