Հունվարի 15-ին Երևանի մետրոպոլիտենի ևս մեկ շարժակազմ դուրս կբերվի գիծ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։
Նա տեղեկացրեց, որ Երևանի մետրոպոլիտենում արդեն իսկ գիծ է դուրս բերվել 3 վագոնով 3 շարժակազմ: Հունվարի 15-ից գիծ է դուրս բերվելու ևս մեկ շարժակազմ` 3 վագոնով: Սեդրակյանի խոսքով` կանգնած գնացքներ չեն լինի, բոլորը վերանորոգված են: