Ինչ փուլում է «Հայաքվե» նախաձեռնությունը, առաջիկայում ինչ է սպասվում․ մանրամասնում է Մենուա Սողոմոնյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանը դեկտեմբերի 5-ին մերժել էր «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը նախագիծը, որով ՀՀ 58 հազար քաղաքացիներ առաջարկում են քրեական պատասխանատվություն նախատեսել պաշտոնատար անձի կողմից Լեռնային Ղարաբաղը այլ պետության կազմում ընդունելու կամ ճանաչելու եւ Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ ցանկացած արարքի համար:

Ավելի վաղ, այն նաև բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում:

«Հայաքվե» նախագծի մասին հայտարարության քննարկումը, որը մշակել և շրջանառության մեջ էր դրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հետաձգվել էր 2 ամսով:

Ի՞նչ է սպասվում «Հայաքվե» նախաձեռնությանը, ինչո՞վ են զբաղված նախաձեռնող խմբի անդամները:

Այս հարցերի շուրջ զրուցել ենք «Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանի հետ:

-Պարո՛ն Սողոմոնյան, տպավորություն է, որ ԱԺ-ում մերժվելուց հետո «Հայաքվե»-ն ընդհատակ է անցել ու թեման փակվել է: Ի՞նչ է սպասվում «Հայաքվե» նախաձեռնությանը, ի՞նչ ծրագրեր կան դրա հետ կապված:

-«Հայաքվե» նախաձեռնությունը կա, բայց թե առաջիկայում այն ի՞նչ ուղղությամբ է գնալու, ի՞նչ է անելու, այս պահին սրա մասին խոսելու լիազորություն չունեմ, բայց առաջիկայում ինչ-որ նոր բան կլինի, դրա մասին կհայտարարենք:

Հայաքվե նախաձեռնությունը չի կարող փակ լինել, քանի որ այն ֆունտամենտալ ու երկար լուծումներ պահանջող հարցերին է առնչվում:

-Իսկ ի՞նչով են զբաղված «Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի անդամները, հանդիպումներ, քննարկումներ ունենու՞մ եք:

«Հայաքվե» նախաձեռնության անդամները հանդիպում, պարբերաբար քննարկումներ ունենում են, մշտապես կապի մեջ ենք՝ հատկապես համակարգող խորհուրդը, մեր գործունեությունն ընթացքի մեջ է:

«Հայքվե»-ի գործունեությունը պետք է ընկալել ոչ միայն օրենքի նախագծի մասով, այլ դրա հիմնախնդրի՝ Արցախի սուբյեկտայնության և Հայաստանի սահմանադրական հիմքերի պահպանման իմաստով, այսինքն՝ «Հայաքվե» նախաձեռնությունը թիրախավորում է այդ խնդիրները, իսկ թե ի՞նչ քայլեր կլինեն, այս պահին չենք կարող դեռ ասել:

-Հնարավո՞ր է նախաձեռնությունը հանրաքվեի դրվի և այդպես փորձեք արդյունքի հասնել:

-Հանրաքվեի դրվելու համար պետք է 300 հազար ստորագրություն հավաքվի, բայց դրա մասին դեռ չեմ ուզում խոսել:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս