
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու հետ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Չեխիա-Հայաստան հանդիպումը կկայանա Պրահայում մարտի 26-ին։ Մարզադաշտը և հանդիպման մեկնարկի ժամը հայտնի կդառնան ավելի ուշ։