Վերջին շաբաթում նկատվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ, որը բնորոշ է այս սեզոնին։
Հայաստանում այս պահին շրջանառվում են Գրիպի H1N1 և H3N2 ենթատեսակները, գրիպ Բ տեսակի վիրուսի հարուցիչներ, ինչպես նաև շնչառական վիրուսային վարակներ։
Թիրախային խմբում են երեխաները, ինչպես նաև 65-ից բարձր տարիքային խումբը, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձիք, բուժաշխատողները, հղիները։ Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։
ArmLur.am-ը կապ հաստատեց վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ հասկանալու համար ինչպե՞ս զերծ մնալ վարակներից։
«Պետք է պահպանել որոշակի կանոններ, այն նույն կանոնները, որոնք պահվում էր պանդեմիայի ժամանակ՝ պահել դիստանցիա, կրել դիմակ, հետևել անձնական հիգենիայի ամենապարզագույն կանոններին, փորձել խուսափել մարդաշատ փակ տարածքներից, որտեղ կարող են վարակված մարդիկ լինել: Պետք է հաճախակի օդափոխել փակ տարածքները, նույն կանոններն են, ոչինչ չի փոխվել»,-ասաց Զաքարյանը։
Բարդությունից խուսափելու դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս դիմել բժշկի:
Էմմա Մարտիրոսյան