Դեկտեմբերի 23-ին կայացան ՀՖՖ նախագահի ընտրությունները, որոնցում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում:
Այդ կապակցությամբ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն Արմեն Մելիքբեկյանին է հղել շնորհավորական ուղերձ, որում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի՛ նախագահ,
Ընդունեք իմ ջերմ ողջույններն ու շնորհավորանքի անկեղծ խոսքերը ՀՖՖ նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործադրած բոլոր ջանքերի և աշխատանքի, Հայաստանում մեր մարզաձևի զարգացման ու նրա արժեքների տարածման գործում կարևոր ներդրման համար։
Ձեզ և Ձեր թիմին ուղարկում եմ իմ լավագույն մաղթանքները վերընտրման կապակցությամբ՝ ցանկանալով միայն հաջողություն գալիք մարտահրավերներում։ Հարգելի՛ նախագահ, անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակությանը՝ հանուն գալիք տարիներին Հայաստանում ֆուտբոլի զարգացման և ծաղկման»։