Մահացել է «Իրավունք»-ի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը։
Նախանական տեղեկությամբ` մահվան պատճառը սրտի կաթվածն է։
Դեկտեմբերի 2-ին լրացել էր Հովհաննես Գալաջյանի 60-ամյակը։
Հովհաննես Գալաջյանը ծնվել է 1963թ. դեկտեմբերի 2-ին, Երևանում:
1986- 1991թթ. աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ, էլեկտրոնային ինժեներ
2000թ. մինչև օրս`«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր,
1989թ. մինչև օրս`«Իրավունք» թերթի հիմնադիր և խմբագիր,
1995-2000թթ.`«Իրավունք» թերթի բաժնի վարիչ,
1992-1993թթ.՝ «Հանրապետական» թերթի քաղաքական բաժնի վարիչ,
1988-1989թթ.՝ անկախ լրագրող,
Մրցանակները/ Պարգևները
2000թ.՝ «Winston» հիմնադրամ, «Լավագույն լրագրողական հետաքննության համար»
2002թ. «Վահագն» մրցանակ, «Լավագույն լրագրողական հետաքննության համար»
Հրապարակումները
«Անկախություն», «Երկիր», «Executive Intelligence Revue» (ԱՄՆ-Գերմանի)
Նա ամուսնացած էր, ունի 1 որդի։
Ժողովուրդ օրաթերթը և ArmLur.am-ի խմբագրակազմը ցավակցում է ընտանիքի անդամներին և մտերիմներին։