ՖՈՏՈ․ Գավառ քաղաքում ավտոմեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 8-ին՝ ժամը 15:11-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծրունի եղբայրների փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։35-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել է կայանած «Chrysler» մակնիշի ավտոմեքենան։




Լրահոս