Հունվարի 8-ին՝ ժամը 12։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էրեբունու 1-ին զանգվածի Այգեգործական տարածքի 95-րդ փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ Ա․ Ե․, ծնված 1955 թ․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։49-ին, մարվել՝ 14։05-ին։ Այրվել է տունը՝ խորդանոցով (60 քմ)։