Թուրքիայի արևելքում՝ Մալաթիա նահանգում, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը:
Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ տեղական ժամանակով ժամը 16.19-ին Պույտուրգեի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի օջախը գտնվել է 9,6 կմ խորության վրա։