Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։

Փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը դատարանը մերժեց:

Հիշեցնենք, որ Աշոտյանի պաշտպանական թիմը դիմել էր նրա խափանման միջոցը փոխելու համար՝ ներկայացնելով նաև մի շարք միջազգային և հայաստանյան հայտնի գործիչների երաշխավորագրեր։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախկին նախարար Արմեն Աշոտյանը 2023թ․ հունիսի 16-ից կալանավորված է:




Լրահոս