Մակրոնն ասել է, որ Ֆրանսիայի վարչապետ Բորնը հրաժարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի կառավարության ղեկավար Էլիզաբեթ Բորնը հրաժարական է ներկայացրել, իսկ նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է այն, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

«Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել, Մակրոնն ընդունել է այն»,- հայտնում են լրատվամիջոցները։

«Տիկին վարչապետ, ձեր աշխատանքը մեր ազգին ծառայելու հարցում ամեն օր օրինակելի է եղել: Դուք բարեփոխումներ եք իրականացրել խիզախությամբ, նվիրվածությամբ և վճռականությամբ: Շնորհակալություն ի սրտե»,- գրել է Մակրոնը X-ում:




Լրահոս