Չայնիի ոլորաններում Mazda-ն բախվել է բեռնատարին. կա արգելափակված քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 9-ին` ժամը 03։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չայնիի ոլորաններում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ Mazda մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել են Mazda մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Մ․, ծնված 1992 թ.) և ZIL մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Ղ․, ծնված 1995 թ.)։

Փրկարարները հոսանքազրկել են Mazda մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Mazda մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Դ․ Բ․-ին (ծնված 1992 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։




Լրահոս