ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2024 թվականի հունվարի 9-11-ը գործուղվելու է Հնդկաստանի Հանրապետություն (Գուջարաթ)` «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Վահան Քերոբյանի՝ Հնդկաստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
Ըստ որոշման` ՀՀ Էկոնոմիկայի նախարարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: