2020թ․ պատերազմի ժամանակ Սամվել Բաղդասարյանը դիրքերում էր։ 2 օրով բաց էին թողել, որի ընթացքում նա որոշել էր վաճառել Լիսագորում գտնվող խոշոր եղջերավոր կենդանիները։ Բարեկամի՝ Արթուրի միջոցով, Սամվելը կապ է հաստատում Հրաչ Գևորգի հետ, ով համաձայնում է գնել կենդանիները։
Քաջիկ Լազարյանը՝ Սամվել Բաղդասարյանի ներկայացուցիչը, առաջարկել է առքուվաճառքի պայմանագիր կնքել և այդ ամենը ձևակերպել փաստաթղթի վրա։ Հրաչ Գևորգիի կողմից առաջին վճարումը չկատարելուց հետո, Սամվել Բաղդասարյանը դիմում է ներկայացնում ԱՀ դատախազություն։ 2021-ին քրեական գործ է հարուցվել և Սամվել Բաղդասարյանը տուժող է ճանաչվել, սակայն մեղադրանք չի ներկայացվել Հրաչ Գևորգին։
2022-ին Հրաչ Գևորգին մեղադրանք է ներկայացվել, որը սակայն դադարեցվել է 2023-ի օգոստոսին։
Սամվել Բաղդասարյանին պատկանող 28 միլիոն ՀՀ դրամի հասնող գույքի ճակատագիրը մինչ օրս անհայտ է։ Օրենքի սահմաններում անում են հնարավորինս հասանելի գումարը ստանալու համար, սակայն արդեն հույս էլ չունեն, որ դա նրանց կհաջողի։
Հայկ Ավանեսյան, Հովսեփ Հովսեփյան