ՖՈՏՈ․ Արցախում պետականորեն գրանցված պատմամշակութային անշարժ հուշարձանների 4115-ը վտանգի տակ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում պետականորեն գրանցված պատմամշակութային անշարժ հուշարձանների 4115-ը վտանգի տակ են: Այս թեմայով ArmLur.am-ը զրուցեց «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Հայրապետյանի հետ։

-Արցախում քանի՞ մշակութային հուշարձան է թողնվել և 2020 հետպատերազմյան շրջանում քանի՞ նոր հուշարձան է հայտնաբերվել, որոնք պետական ցուցակներում հաշվառված չեն եղել:

-Արցախում, ըստ պետականորեն հաստատված ցուցակների, մնացել են 4115 հուշարձաններ, որոնք ցուցակագրված, անձնագրավորված են, սակայն պետք է նշել, որ վերջինս կազմվել է սկսած 2011, 2012 թվականներից, որից հետո բոլոր շրջաններում, որի ցուցակները կազմվել են 2011 թվականին, նոր հուշարձաններ են ի հայտ եկել, որոնք հաշվառվել են , որոշները նաև անձնագրավորվել: Սակայն դեռ ցուցակների մեջ ներառված չէր մոնիթորինգի արդյուքները և կարող եմ ասել, որ հավանաբար այդ հուշարձանների թիվը հասնում է 6000-ի:

-Կոնկրետ ինչե՞ր են հայտնաբերվել՝ խաչքարեր, անձանագրեր, տապանաքարեր։

-Նորահայտ հուշարձանները, հիմանականում, խաչքարեր են, արձանագիր քարեր կամ խոնարահված, երբեմն նաև ավերված եկեղեցիներ՝ հիմանականում բնակավայերից հեռու, խոր անտառներում, պատերաքանդակ տապանաքարեր, գերեզմանոցներ: Պետք է նշեմ, որ 2020 թվականի պատերազմից հետո 2 տարվա ընթացքում մենք հասցրել ենք շուրջ 600-ից ավելի հուշարձաններ արձանագրել:

-Արդյո՞ք վտանգի տակ են արցախյան հուշարձանները և ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում հուշարձանները ոչնչացումից փրկելու համար:

-Իհարկե, վտանգված են, քանի որ Ադրբեջանը անշեղորեն հայկական հետքի վերացման քաղաքականություն է վարում Արցախում, բնականաբար այդ հետքը այսօր մեր պատմամշակութային ժառանգությունն է: 2020 թվականի պատերազմից հետո, երբ Դադիվանքում հայ հոգևորականները հոգևոր ծառայություններ էին մատուցում, նույնիսկ դա չէր խանգարում, որ ուդիների որևէ խմբակի համար որպես ուդիական համայնք՝ ուխտագնացություններ կազմակերպեն դեպի Դադիվանք և զանազան հոգևոր եկեղեցական տոներ նշեն: Այն համալիրները, այն մեծ եղեկեցիները, որոնք Ադրբեջանը չի քանդելու, չի ոչնչացնելու, բնականաբար ներկայացնելու է որպես աղվանական և այդպես էլ անում է: Ինչ վերաբերում է պաշտպանելուն՝ շատ դժվար է ասել, ինչպես ենք դրանք պաշտպանելու, որովհետև Ադրբեջանը այսօր արհամարհում է բոլոր միջազգային կոնվենցիաները՝ դա կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի, Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված փաստաթղթերը, դրույթները: Այդ ամենը Ադրբեջանի համար, գոնե այս պահին նշանակություն չունեն, և նա շարունակում է իր հակամշակույթ, հակաքաղաքակրթական քաղաքականությունն Արցախում: Վերջերս համացանցից կարողացել ենք տեղեկանալ, որ Ադրբեջանը ավերել է Մարտակերտում կանգնեցրած խաչքար-հուշաղբյուրը, Աղանուսի Թթու ջուր տարածքում, Վաղուհաս գյուղի ճամփեզրին կանգնեցված խաչքարերը: Ինչպես գիտենք, խաչքարերի թիրախավորումը արգելված է և համարվում է ծանր հանցագործություն, քանի որ հայկական խաչքարային արվեստը 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում և համարվում է համամարդկային արժեք:

-Ինչպիսի՞ն են Ձեր դիտարկումները արցախյան հուշարձանների, արժեքավոր կոթողների պահպանման հարցում: Արդյո՞ք այն կհասնի սերունդներին:

-Ընդհանրապես ապագայի հետ կապված ցանկացած ակնկալիք, ցանկացած սպասելիք կախված է ներկայից, այսինքն մենք կկարողանանք մեր պատմամշակութային ժառանգությունը, ինչպես որ մեր նախնիները կտակել են մեզ, կտակել մեր սերունդներին, կախված է, թե այսօր ի՞նչ ենք անում մենք: Ճիշտ է, որոշակիորեն այդ ժառանգությունը փաստագրված է և թղթի վրա է, բայց արդյո՞ք մեր նպատակը գրքերի մեջ սերունդներին փոխանցելն է, որ տեսեք մենք ունեինք պատմական Արցախ հայրեինք և այդ հայրենիքում մեր նախնիները արարել են, ստեղծագործել են:

Անահիտ Արզումանյան




Լրահոս