Armenian text to speach

Հիվանդանոցներում արցախցիներից գումար են պահանջել՝ բուժում ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում։
ArmLur.am-ին տեղեկություններ են հասել, որ եղել են դեպքեր, երբ հետազոտվելու կամ բուժում ստանալու համար արցախցիներից գումար են պահանջել հիվանդանոցներում։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով, մենք կապ ենք հաստատել ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանի հետ։

«ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները օգտվում են պետպատվերի ամբողջ ծավալից։ Նախ գրանցվում են առաջնային օղակում՝ պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում, ստանում են ուղեգիր։ Նախ անցնում են պոլիկլինիկայով և ամբուլատորիայով սահմանված հետազոտությունները, և եթե լինում են այլ խնդիրներ, տվյալ պոլիկլինիկան քաղաքացուն ուղեգրում է այլ հիվանդանոց՝ իր ցանկությամբ, և հերթագրում, որը երկար չի տևում։ Գումարային սահմանափակում չկա, մենք անընդհատ իրազեկում ենք, բայց իրենք միանգամից գնում են հիվանդանոց։ Էությունն այն է, որ պետք է ստանան այդ ուղեգիրը, հետո նոր գնան հիվանդանոց»։

Հայկ Ավանեսյան




Լրահոս