2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարմիր գծերի կայանման համար նախատեսված նոր գնային սանդղակներ սահմանող օրենքը, և նույն օրն էլ սկսեց գործարկվել դրանց խախտման համար նախատեսված տուգանքները: Նախագծի ձևավորման փուլում քաղաքացիները դեմ էին արտահայտվում նախագծի ընդունմանը, շատերն համարում էին, որ Կենտրոնում ապրելն էլ պետք է ճոխություն լինի, եթե Կենտրոնում կայանելը դարձել է ճոխություն:
Ըստ նախագծի ներկայացված նպատակի՝ Կենտրոնում կայանելու 24 հազար դրամը դարձել է 160 հազար դրամ, քանի որ անհրաժեշտություն կա Կենտրոնը բեռնաթափել:
Նախագծի ընդունումից հետո առաջին օրերին բաժանարար Ա և Բ գոտիներում ակնհայտ էր տարբերությունը, իսկ այսօր՝ օրենքի ուժի մեջ մտնելուց 9 օր անց, Կենտրեն վարչական շրջանում ավտոկայանման համար համապատասխան կարմիր գծերով տեղը դարձել է սպիտակ աղվես, սուղ է: Փոքր Կենտրում մեքենաները նույնն են և նոր օրենքից շահեց միայն պետական բյուջեն, իսկ Կենտրոնի բնակիչները շարունակում են սեփական մեքենան կայանելու համար ժամերով տեղ փնտրել:
Կարմիր գծանշումներով կայանատեղիների դիֆիցիտը վարորդներին ստիպել է մեքենան կայանել այսպես կոչված 2-րդ գծում: Վարորդների մեծ մասն էլ Կենտրոնում մեքենան կայանում է շենքերի դալանների դիմաց, կամ կարմիր գծանշումների ավարտի գծից հետո: Իսկ այս հատվածներում կայանելու դեպքում ստացվում է, որ որտեղ նկարահանող տեսախցիկներ կան, այդ վարորդները կտուգանվեն, իսկ որտեղ չկան՝ չեն տուգանվի:
Ստացվում է, որ Կենտրոնը բեռնաթափելու համար կայանատեղիների վճարները բարձրացնելու մասին օրենքը չարդարացվեց և փաստացի այն չգործեց: Քաղաքացիները շարունակում են վճարել պահանջվող գումարները, իսկ Կենտրոն վարչական շրջանը մնում է կաթվածհար: