ԱՄՆ-ն Իրաքից զորքերը դուրս բերելու պլաններ չունի․ Պատրիկ Ռայդեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգների վարչակազմը ներկայում չի ծրագրում դուրս բերել իր զորքերն Իրաքից, որոնց թվակազմը հասնում է մոտ 2,5 հազարի։ Այդ մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Պատրիկ Ռայդերը։

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Մուհամեդ աս Սուդանին հայտարարել էր, որ Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի ներկայության համար արդարացումներն ավարտվել են։ Անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի զինված ուժերը հարված են հասցրել Բաղդադում իրաքյան ժողովրդական աշխարհազորի շտաբին, կառավարության ղեկավարը հայտարարել է, որ երկրի իշխանություններն անհապաղ ձեռնամուխ կլինեն օտարերկրյա զորքերի դուրսբերման ժամկետի համաձայնեցմանը։




Լրահոս