Սպիտակ տունը զենք արտադրողների հետ քննարկել է Ուկրաինային հատկացվող օգնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության խորհուրդը հունվարի 8-ին հանդիպում է անցկացրել վենչուրային, տեխնոլոգիական եւ պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկվել են Ուկրաինային աջակցելու գործում նորարարական ամերիկյան սարքավորումների արդյունավետ օգտագործման հարցերը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հանդիպումը տևել է գրեթե 5 ժամ:

Բայդենի վարչակազմի մեկ այլ պաշտոնյա նշել է, որ հանդիպումը հրավիրել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ջեյք Սալիվանը՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել այն հիմնական տեխնոլոգիական մարտահրավերների հաղթահարման վրա, որոնք արգելակում են ռազմի դաշտում ուկրաինացիների առաջընթացին ու նախաձեռնողականությանը:




Լրահոս