Հերթական զոհը բանակում։ Սպա Միքայել Դանիելյանը, ըստ իրավապահների նախնական վարկածի, ինքնասպան է եղել։ Նա անձնական խնդիրներ է ունեցել, որի մանրամասները այս պահին նախաքննությանը չվնասելու համար չենք հրապարակում։ Միայն նշենք, որ սպան ամուսնացած էր։
Քիչ առաջ ՊՆ հայտնեց, որ հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:
Հիշեցնենք, որ սա բանակում այսօրվա ընթացքում երկրորդ ողբերգական դեպքն է։
Արդեն ArmLur.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան Վարդենիսի մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի դին։
Նրան, նախնական վարկածի, կյանքից զրկել է ժամկետային զինծառայող, որը ձերբակալվել է։