![](https://armlur.am/wp-content/uploads/2024/01/գազամատակարարումը.jpg)
Վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 9-ին ժամը 22:05-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի Երզնկայի և Տերյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է, որ վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։