Նոյեմբերի 5-ին եւ 6-ին Տավուշի մարզի Զորական եւ Դեղձավան գյուղերի տարածքում 4-5 հրդեհ էր բռնկվել, այրվում էին չոր խոտերով ծածկված դաշտերը: Զորականի տարածքում` ֆելզիտի հանքավայրից ոչ հեռու, կրակը մոտենում էր Վրաստանի հետ սահմանին, որը, սակայն, չէր կարող անցնել հարեւան երկրի տարածք, որովհետեւ սահմանագծին խրամատ է փորված: Բացի այդ, հաջորդ օրը տեղացած ձյունը «լուծեց» կրակի խնդիրը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ