Ո՞ւր են գնում սպորտի նախարարության միլիոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իր ստեղծման օրվանից ` 2008 թվականից առ այսօր, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար են աշխատել Արմեն Գրիգորյանը, Արթուր Պետրոսյանը, Հրաչյա Ռոստոմյանը և Յուրի Վարդանյանը (մինչ այդ գործում էր ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն, որի նախագահը 2003-2007 թթ. եղել է ներկայումս ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը):

Այդ ընթացքում ամեն մի նախարար ներկայացրել է ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման հիմնադրույթները, ծրագրերը, դրանց իրականացման համար պետական բյուջեից գումարներ են հատկացվել, սակայն հաճախ այդ ծրագրերը  մնացել են անկատար: Armlur.am -ը կանդրադառնա մարզական ֆեդերացիաներին հատկացվող գումարներին `  կոնկրետ թվերով:

2010-2012 թվականներին մարզական ֆեդերացիաներին հատկացվում էր  884 միլիոն 967 հազար դրամ. 2013 թվականին այդ թիվը կազմել է 929 միլիոն 967 հազար դրամ, 2014 թվականին  `  929 միլիոն դրամ: Երբ համեմատում ենք նախորդ և այս տարվա հատկացումները, նկատում ենք, որ ֆեդերացիաներին հատկացվող գումարների  փոփոխություններն աննշան են: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի 220 միլիոն դրամ է հատկացվել ըմբշամարտի, 165 միլիոն `  ծանրամարտի, 110 միլիոն ` բռնցքամարտի ֆեդերացիաներին: Չորրորդը (71 միլիոն դրամ) ձյուդոյի, հինգերորդը ` շախմատի (57), վեցերորդը մարմնամարզության (35) ֆեդերացիաներն են:

Դահուկային սպորտին հատկացվել է 12 միլիոն դրամ, գեղասահքին `  9 միլիոն:  Լավ թե վատ, բայց ամեն դեպքում հայ դահուկորդները հանդես եկան Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում, իսկ ո՞ւր են մեր գեղասահորդները, ինչո՞վ են զբաղված… Տեղյակ ենք միայն, որ պատանիներն ինչ-որ մրցաշարերի են մասնակցել, սակայն սահադաշտի բացակայության պայմաններում ֆեդերացիայի գործունեությունն էլ դառնում է ինքնանպատակ (Մարզահամերգային համալիրի, առավել ևս `  Կարապի լճի ժամանակավոր գործող սահադաշտերը խնդրի լուծում չեն):

Ոմանք կարող են զարմանալ, բայց պարզվում է, որ մենք ունենք նաև կանոէի և ռեգբիի ֆեդերացիաներ, որոնց համապատասխանաբար հատկացվում է 9 և 5 միլիոն դրամ:




Լրահոս