Փամբուխչյանը յուրայիններով է համալրում. ազատել են Հովիկ Աղազարյանի որդուն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին վերջերս ազատվել է Նոր Նորքի փոխթաղապետի պաշտոնից, նրա փոխարեն Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, վարչական շրջանների կուրատոր Արմեն Փամբուխչյանն իր ընկերոջը՝ Արմեն Սարգսյանին է նշանակել։ Հովսեփ Աղազարյանը Նոր Նորքի փոխթաղապետի պաշտոնում նշանակվել էր Ավինյանի դե ֆակտո քաղաքապետության շրջանում։ Սա միակ վարչական շրջանը չէ, որը Փամբուխչյանն իր մտերիմներով է համալրում։

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, ապա նա 2009-2021 թթ. աշխատել է «Ֆինքա» վարկային կազմակերպությունում, որտեղ նաեւ Փամբուխչյանն է աշխատել, իսկ 2021-ից տեղափոխվել է վերջինիս ղեկավարած ԱԻՆ՝ որպես շենքերի եւ շինությունների գնումների կարգավորման բաժնի ղեկավար, ապա՝ ԱԻՆ ՃԿՊԱ-ի գլխավոր քարտուղար, իսկ 2022-ից՝ նախարարի խորհրդական»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




Լրահոս