Նիկոլ Փաշինյանը վիշապի տարին սկսեց խիստ ստուգումներով՝ վարչապետի իր կարգավիճակը հավասարեցնելով ստուգողի կամ վերստուգողի առավել ցածր կարգավիճակով: Այն պայմաններում, երբ ՀՀ-ում կա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, Կադաստրի կոմիտե, Կրթության տեսչական մարմին, Միջուկային անվտանգության կոմիտե, Շուկայի վերահսկողության տեսչական մարմին, Պետական եկամուտների կոմիտե, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, Վիճակագրական կոմիտե, Քաղաքաշինության կոմիտե, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին և վարչապետին ենթակա վերահսկողական մարմիններ՝ Պետական վերահսկողական ծառայությունն, Ազգային անվտանգության ծառայություն, Արտաքին հետախուզության ծառայություն, Պետական պահպանության ծառայություն: Փաստորեն Նիկոլ Փաշինյանն այս բոլոր մարմիններին միասին վերցրած չի վստահում և անձամբ զբաղված է կախիչ պոկելով կամ ցնցուղ քանդելով: Այս հարցերի պատասխաննները փորձեցինք ճշտել Նիկոլ փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից։ Վերջինս այսպես արձագանքեց․
«Վարչապետի հանձնարարականը հրապարակային է եղել, պատասխանների համար կխնդրեմ դիմել համապատասխան գերատեսչություններ՝ ԿԳՄՍՆ կամ Քաղաքաշինության կոմիտե»: