
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ակտիվիստների մի խումբ էր գործուղել «Հայկական ժամանակ» եւ «Ժամանակ» թերթերի խմբագրությունների առջեւ՝ դհոլներով ու անհասկանալի ցուցապաստառներով: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Նրանք վիրավորական որակումներով փորձել են վարկաբեկել մեր գործընկերներին: Այս քայլով, Գագիկ Ծառուկյանն ապացուցում է, որ ժողովրդի մասին խոսելով ժողովրդավար գործչի իմիջ ձեւավորելու նրա ձգտումներն ամենեւին էլ ազնիվ չեն: Իրականում նա չի հանդուրժում իր հասցեին հնչած քննադատական ոչ մի խոսք եւ լրատվամիջոցների դեմ պայքարում է անհեթեթ ակցիաների միջոցով:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: