ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առնվազն 10 կյանքից զրկված՝ Էկվադորում ներքին զինված հակամարտության համար․ հայտարարվել է արտակարգ դրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էկվադորում խռովությունների լայնամասշտաբ ալիք է սկսվել․ հաղորդում են միջազգային լրատվամիջոցները։

Էկվադորական մաֆիան, ի պատասխան նախագահի հայտարարած 60-օրյա արտակարգ դրության, անկարգություններ ու բախումներ է կազմակերպել ամբողջ երկրում:

Նոր նախագահ Դանիել Նոբոան պատասխանել է՝ 22 մաֆիոզ խմբավորումներին հայտարարելով ահաբեկչական կազմակերպություններ և ասելով, որ երկիրը գտնվում է ներքին զինված հակամարտության մեջ:

Այս պահին  հայտնի է որ առնվազն 10 մարդ զոհվել է, ևս 2-ը վիրավորվել են երկրի ամենամեծ քաղաքում՝ Գուայաքիլում։

Էկվադորի մայրաքաղաք Կիտոյի փողոցները հսկում են զինվորականներ զրահամեքենաներով։

Բանակին հրաման է տրվել չեզոքացնել տասնյակ հազարավոր մասնակիցներ ունեցող ավելի քան 20 խմբավորումների։

Օրերս բանտից մաֆիոզ խմբավորումներից մեկի պարագլխի անհետացումից հետո, նախագահ Նոբոան երկրում արտակարգ դրություն էր հայտարարել: Արտակարգ դրության ռեժիմը նախատեսում է, մասնավորապես, ոստիկանության և զինվորականների համար ընդլայնված լիազորություններ, հանրային հավաքների արգելք և պարետային ժամ:

Սոցցանցերում հրապարակվել են փողոցներում զինված ավազակների, հրկիզված ավտոմեքենաների և նույնիսկ պայթյունների տեսագրություններ ու լուսանկարներ: Մաֆիոզ խմբավորումները մայրաքաղաքում նույնիսկ ոստիկանների են պատանդ վերցրել։




Լրահոս