Արցախից բռնի տեղահանված հոգևորականները նոր նշանակումներ ունեն․ Տեր Վաչագան քահանա Գյուրջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի թեմի քահանաների մեծ մասը իրենց ծառայությունը շարունակում են իրականացնել Արցախի Եկեղեցու հայաստանեան տարբեր թեմերում: Այս թեմայով ArmLur.am-ը զրուցեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի հետ:

– Այս պահին ինչպիսի՞ գործունեությամբ են զբաղված Արցախի հայ հոգևորականները Հայաստանում:

– Արցախից բռնի տեղահանված հոգևորականները ՀՀ տեղափոխվելուց գրեթե երկու շաբաթ հետո հանդիպում են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և ստացել նոր նշանակումներ: Դրանից հետո ամեն մի հոգևորական անցել է իր ծառայությանը՝ փորձելով հոգևոր խնամք տանել իրեն հանձնված հոտին:

– Կա՞ն արդյոք հոգևորականներ, ովքեր իրենց հոգևոր ծառայությունն են շարունակում Հայաստանում:

– Արցախի թեմի քահանաների մեծ մասը իրենց ծառայությունը շարունակում են իրականացնել մեր Եկեղեցու հայաստանեան տարբեր թեմերում, իսկ 4 հոգևորական ծառայության են անցել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում և Կրասնոդարի հայոց թեմում:

– Արցախի հայ հոգևորականների մասով՝ Հայաստանում վերսկսվող ծրագրեր կհեռանկարվե՞ն:

– Այս պահին միայն հոգևորականներին ուղղված որևէ ծրագիր չկա, չնայած տեղահանման առաջին օրերից սկսած՝ Մայր Աթոռը տեղահանված քահանաներին տրամադրել է որոշակի նյութական աջակցություն՝ մինչև հստակ նշանակում ունենալը:

Իսկ ընդհանուր առմամբ Եկեկղեցու ծրագրերը ուղղված են բռնի տեղահանված մեր հայրենակիցների առավել խոցելի խմբերին: Օրինակ 4 և ավել երեխաներ ունեցող արցախցի ընտանիքներին տրամադրվել է դրամական առակցություն, բազմաթիվ ընտանիքներ ապրում են Մայր Աթոռին պատկանող կացարաններում, ու առաջիկայում արցախցիների մասով նախատեսվում են իրականացվել ավելի լայնամասշտաբ ծրագրեր:

Անահիտ Արզումանյան




Լրահոս