ՖՈՏՈ․ Թիվ 13 երաժշտական դպրոցի վիճակը շարունակում է մնալ անմխիթար․ Կառավարությունը դեռ քայլեր չի ձեռնարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2023 թվականի 21-ին մշտադիտական չհայտարարված այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության «Երևան երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ (այսուհետև՝ նաև Դպրոց)։

Չհայտարարված այցի ընթացքում դիտարկվել են ուսուցման և դաստիրակչական գործընթացներ, ուսումնասիրվել դպրոցի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխանների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխանների իրավունքների և հիմնարար ազատութունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանութունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին։

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում հրապարակված նկարներից երևում է դպրոցի անմխիթար և ոչ հիգենիկ վիճակը։

ArmLur.am-ը կապ հաստատեց հատուկ դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մեհրաբյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչն է դպրոցի նման վիճակի պատճառը․

«Դպրոցը ունի 80 տարվա պատմություն և այդ տարիների ընթացքում երբեք հիմնանորոգում չի եղել։ Դպրոցը այս պահին կանոնադրության կառուցվածքային փոփոխության խնդրի մեջ է, այսինքն՝ կարգավիճակի փոփոխություն պետք է լինի՝ հատուկը պետք է դառնա մասնագիտացված»։

Ներկայացուցիչների այցից հետո կառավորության կողմից կրկին արձագանք չի եղել․

«Ես որևէ ատյանից, որևէ արձագանք չեմ լսել։ Տեսչությունը հիմա այցով պիտի գա, այնտեղ վարույթ է հարուցված»,- ասաց Տիկին Մեհրաբյանը։

Դպրոցում հիմա կա 213 երեխա, ովքեր ապրում են նման պայմաններում։




Լրահոս